Հիմքեր լինելու դեպքում Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա |armenpress.am|
13:08 - 16 սեպտեմբերի, 2020

Հիմքեր լինելու դեպքում Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում կգրի, եթե դրա համար հիմքեր լինեն: Նա այս մասին ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով բողոքող խմբերի հետ չհանդիպելուն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ինքը հանդիպում է: Նրա խոսքով՝ եթե դրվում են ծայրահեղ կետեր, ինչպիսին, օրինակ, հրաժարականն է, ինքն անիմաստ է գտնում քննարկման մեջ մտնելը:

«Դա իրենց պայքարի և օրակարգի հարցն է, իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտում նորություններ բերելը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել