Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,5 միլիոնը․ զոհվել է 935 հազար մարդ
 |azatutyun.am|
13:21 - 16 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,5 միլիոնը․ զոհվել է 935 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 29.5 միլիոնից, զոհերի թիվը մոտենում է 935 հազարին, բուժվել է 20 միլիոնից ավելի մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Եվրոպական երկրներում մի քանի շաբաթ անընդմեջ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, որը համընկավ աշնան սկզբին և դպրոցների բացմանը: Բացառություն է կազմում Շվեդիան, որտեղ նոր դեպքերի թիվը հասել է մարտ ամսվա մակարդակին: Լատվիան, որը շարունակում է մնալ հիվանդացության ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը Եվրոպայում, մուտքի սահմանափակումներ է մտցրել Էստոնիայի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել