Թեստավորվել է մոտ 6,000 ուսուցիչ․ վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|
13:44 - 16 սեպտեմբերի, 2020

Թեստավորվել է մոտ 6,000 ուսուցիչ․ վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների վերաբացմանն ընդառաջ 30 հազար ուսուցչից մոտ 6 000-ը թեստավորվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սեպտեմեբերի 10-ի դրությամբ թեստավորվել է մոտ 6,000 ուսուցիչ: Վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը: Կարծում եմ, սա շատ լավ արդյունք է: Սա խոսում է երկու բանի մասին. մեր ուսուցիչները շատ գիտակից են, պահպանում են կանոնները, հետևում են իրենց, ինչպես նաև հանրության առողջությանը: Երկրորդն այն է, որ սոցիալական նման պատասխանատվության արդյունքում մենք ստիպված լրացուցիչ դժվարություններ չենք ունենում»,- նշեց Հարությունյանը:

Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը շարունակական կլինի:

Առաջին փուլի անցնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ժամանակ առ ժամանակ պատահական ստուգումներ իրականացնել՝ շղթան կոտրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել