Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա
 |tert.am|
14:06 - 16 սեպտեմբերի, 2020

Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից խաղաղ հեռանա, կստանա անձնական անվտանգության երաշխիքներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով lb.ua կայքին:

«Իհարկե, եթե նա հեռանա խաղաղ, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլոր մարդկանց փոխարեն: Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլոր մարդկանց կարծիքը»,-հայտարարել է Տիխանովսկայան:

Հստակեցնող հարցին այն մասին, թե արդյոք Լուկաշենկոն հեռանալու դեպքում անձնական անվտանգության երաշխիքներ կստանա, Տիխանովսկայան պատասխանել է.«Այո, նույնիսկ ավելին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել