2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|
15:38 - 16 սեպտեմբերի, 2020

2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը,  որով խմբակցությունը պահանջում է նախարարի հրաժարականը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ելույթում իրենց հարցապնդմանը անդրադարձ չկատարեց:

«Ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա է շեշտը դրվում և չի քաջալերվում օրինակ՝ հումանիտար ուղղությունը և արդյունքում չի կարո՞ղ տուժել հայագիտությունը»,-հարցրեց նա:

Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց ասվածի հետ և նշեց, որ բալանսը պահվում է: «Բացի այդ, հայագիտությանը մենք ուշադրության ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս ևս, իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նա:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել