Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|
16:18 - 16 սեպտեմբերի, 2020

Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը  որով պահանջում են նախարարի հրաժարականը։ Նախարարին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը․ «Այս փոփոխությունները ինչին են միտված, ինչպիսի քաղաքացին, հանրություն ենք ունենալու դրանց արդյունքում»։

«Մենք ուզում ենք ունենալ իր ազատություններն իմացող, իր իրավունքները և պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Եվ հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե այսպիսի քաղաքացի ունենք, այլևս այդ խմբերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ, քանի որ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-նշեց նախարարը։

Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ազատության մասին նախարարի ասած բոլոր գաղափարները ուղղակի խոսքեր են, քանի որ գործում դրա հակադիր պատկերն ենք տեսնում: «Ձեր ասածից դուրս է գալիս, որ Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական ուղղություն, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերին:

Ձեր գործողությունները, ցավոք, չեն համապատասխանում ձեր խոսքերի հետ, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, ավելին, մարդիկ հեռացվում են դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չեն, այլ բարեկամինը, քանի որ Ձեզը դուր չի եկել բարեկամի ելույթը։

Մարդիկ այդ պատճառներով հեռացվում են, դպրոցներում շարունակում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես նախկինում, ներկայումս էլ ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն:

Նախարարը վախի մթնոլորտի վերաբերյալ ասվածին ի պատասխան՝ կոչ արեց մտնել իր ֆեյսբուքյան էջ կարդալ մեկնաբանություններն ու տեսնել՝ քանի ուսուցիչ է մեկնաբանում՝ որևէ բան չի եղել:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել