Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ․ ՀԾԿՀ
17:33 - 16 սեպտեմբերի, 2020

Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ․ ՀԾԿՀ

2019 թվականի ընթացքում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել հանրապետության բնակավայրերի 99.9 տոկոսը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Այս մասին հայտարարում է ՀԾԿՀ-ն:

Հաշվի առնելով նաև 88.2 տոկոս (885 բնակավայր) բնակավայրերում «Յուքոմ» ՓԲԸ-ի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթի առկայությունը՝ ներկայումս Հայաստանի 100 տոկոս բնակավայրերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով, իսկ 88.1 տոկոս (884 բնակավայր) բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի հիման վրա 2 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթի փոխադարձ ներթափանցելիություն։

Ընդ որում, հանրապետության 36 բնակավայրերում (այդ թվում՝ 23 քաղաքներում) առկա է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական կապի 4G+ տեխնոլոգիայի ծածկույթ, որը բնակչության ընդգրկվածության առումով կազմում է 55,5 տոկոս (ավելի քան 1 միլիոն 640 հազար մարդ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել