Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում |civilnet.am|
17:50 - 16 սեպտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հոբելյանական՝ 75-րդ նստաշրջանը, որի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլքան Բոզքըրը։ Վերջինս խոստացել է խթանել կորոնավիրուսի դեմ պայքարը, առաջ մղել կայուն զարգացման նպատակները։

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 22-ից մեկնարկելու են պետությունների առաջնորդների ելույթները, որոնց ձևաչափը, կորոնավիրուսով պայմանավորված, փոխվել է․ հեռարձակվելու են ելույթների ձայնագրված տարբերակները, նիստերի դահլիճում ներկա է լինելու յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական մարդ։

Հարցմանն ի պատասխան՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթ նույնպես նախատեսված է։

ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ծրագրված են Ղազասխստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների, Մոլդովայի և Վրաստանի վարչապետների ելույթները։ Բելառուսից ելույթ է ունենալու արտաքին գործերի նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել