Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

18:15 - 16 սեպտեմբերի, 2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.

«Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային իշխանության աշխատանքային մոտեցումների կարևորագույն հիմնաքարն է, որը մենք դրել ենք: Ես ուզում եմ, որ դուք դիտարկեք վարչության պետին որպես հարցերի ուղիղ հասցեատիրոջ և վերջնական որոշում կայացնող»,- դիմելով դպրոցի տնօրեններին նշել է փոխքաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ համատեղ ուժերով փորձելու է խնդիրներին տալ համակարգային լուծումներ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել