Շիրակի մարզի դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486 |shantnews.am|
19:10 - 16 սեպտեմբերի, 2020

Շիրակի մարզի դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486 |shantnews.am|

shantnews.am: «Սեպտեմբերի 16-ի դրությամբ մեկուսացված քաղաքացիների թիվը Շիրակի մարզում նվազել է։ Այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 534 քաղաքացիներ, նրանցից 153-ը դրական ախտանիշներով»: Այս մասին  հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Այսօր Շիրակի մարզից մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել ևս 2 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություն  կորոնավիրուսի կասկածով 8 մարդ է տեղափոխվել: Ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի՝ մարզում  դիտվում է վիրուսի տարածման տեմպերի նվազում, մարզում խոշոր օջախներ չկան։

Այս օրերին շարունակում են թեստավորվել հանրակրթական դպրոցների մանկավարժները։ 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486-ը։

Ավելին՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել