Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|
11:14 - 17 սեպտեմբերի, 2020

Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 121 կողմ ձայն:

Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել