Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցներն են. Պենտագոն |tert.am|
12:01 - 17 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցներն են. Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ամերիկյան Rand Corporation հետազոտական կազմակերպության գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցները Ռուսաստանն ու Չինաստանն են․ ելույթի տեքստը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում։ 

«Այսօր՝ գերտերությունների արդիականացման ժամանակաշրջանում, պաշտպանության նախարարությունը Չինաստանին, այնուհետև Ռուսաստանին որպես մեր ռազմավարական մրցակիցներ է ճանաչում»,- ասվում է ելույթի տեքստում։ 

Էսպերի խոսքով՝ երկու պետութուններն էլ արդիականացնում են իրենց զինված ուժերը, ինչպես նաև ընդլայնում են տիեզերական և կիբերտարածքներում իրենց հնարավորությունները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել