Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն |shantnews.am|
13:00 - 17 սեպտեմբերի, 2020

Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն |shantnews.am|

shantnews.am: Զեյթունի փլուզված բնակելի շենքի բնակիչներին բնակարան տրամադրելու հարցն այսօր կառավարության նիստի օրակարգում է եղել: Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքին, ծառայի որպես ազատ տարածք: Որոշ ժամանակ հետո տարածքում ավտոտնակներ ու կրպակներ չպետք է հայտնվեն:

«Պատահարի հետևանքով 5-րդ մուտքի թվով 12 բնակարաններ փլուզվել են, և բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներով՝ մինչև նրանց խնդրի լուծումը: ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով լուծելու նպատակով նախապատրաստել կառավարության որոշման նախագիծ:

Տրամադրված ելակետային տվյալների հիման վրա՝ հաշվարկվել է այդ ընտանիքների ելակետային աջակցության չափը: 1քմ շուկայական արժեքը տվյալ դեպքում 330 հազար դրամ է: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին», -ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ վճարումը կկատարվի նոտարի միջոցով: Ավելի ցածր գումարով բնակարան ձեռք բերողների պարագայում հատկացվող ու ավելացած գումարը կմնա նրան, ավելի բարձր գումարով ձեռք բերելու պարագայում բացը պետք է լրացնի ձեռք բերողը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել