Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ
13:41 - 17 սեպտեմբերի, 2020

Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով:

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել