ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Միջերկրածովյան խնդրով Թուրքիա-Հունաստան չորրորդ հանդիպումն է կայացել

 |factor.am|
22:00 - 17 սեպտեմբերի, 2020

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Միջերկրածովյան խնդրով Թուրքիա-Հունաստան չորրորդ հանդիպումն է կայացել |factor.am|

factor.am: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի և Հունաստանի զինվորական պատվիրակությունների չորրորդ հանդիպումը։ Նրանք քննարկել են Միջերկրական ծովում լարվածության թուլացման ուղիները։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունից, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյուս հանդիպումը ծրագրվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ բանակցություններն աշխատանքային բնույթ ունեն և ուղղված են զինված ուժերի «անջատման միջոցառումների» համաձայնեցմանը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում միջադեպեր թույլ չտալու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել