tert.am: Օրենքով սահմանված է, որ վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելու հետ կապված գումարների վերաբերյալ խոսակցությունների մասին:

Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար հատկացվել է 250.000 դոլար:

Էդուարդ Աղաջանյանը հերքեց այս տեղեկությունը: «Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, բայց ցավոք, ես չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել՝ հաշվի առնելով գաղտնիության չափանիշները»,- ասաց նա և հարցին, թե որն էր առաջնահերթությունը վարչապետի օդանավը վերափոխելու, Աղաջանյանը նշեց, որ խնդիր էր առաջացել և ներկը կիսով չափ ջնջվում էր, թափվում էր: