Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ |ermenihaber.am|
10:33 - 18 սեպտեմբերի, 2020

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում սեպտեմբերի 17-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 66 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 109.985 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․648 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.143 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 263.745 մարդ, իսկ 1.372 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 298.039 և մահվան 7․315 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 965.165-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել