Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում որևէ ձևով զիջելու տեղ չունեն․ Էդմոն Մարուքյան |lragir.am|
14:18 - 18 սեպտեմբերի, 2020

Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում որևէ ձևով զիջելու տեղ չունեն․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: «Մենք Արայիկ Հարությունյանի հրաժարակը նախաձեռնել ենք հունիս ամսին։ Այսօր նյութ կա՝ թե իբր Նիկոլ Փաշինյանն է մեզ հորդորել։ Ես էն մեթոդներով չեմ պատասխանում, որ ասում է՝ ո՞վ է ասել, գլուխները պատին են տվել։ Բայդ դա սուտ է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ երբ իշխանությունները քննարկումների արդյունքում չեն կարողանում հոդաբաշխ պատասխաններ տալ, սկսում են վիրավորել։ «Եթե նախարարի զեկույցը հիշեք, ամեն քաղաքական ուժի մի վիրավորական բան ասեցին։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի առանց վիրավորանքների, քաղաքական դեբատի բարձր մակադրակը պահելով։ Մենք փորձել ենք այդ դեբատի մակարդակը պահել, բայց երբ քեզ սկսում ես խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ պահից դու էլ պետք է սկսես խփել գոտկատեղից ներքև։ Բոլորովս սրան վերջ պետք է տանք, սա մեկ ուժի խնդիր չէ»,- հավելեց նա։

Մարուքյանը նշեց, որ սա միակ լեգիտիմ ընտրված իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում։ «Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում որևէ ձևով զիջելու տեղ չունեն։ Եվ սա վատ բանի է տանում։ Անգամ իմ վրա հարձակվելն իրենք չեն ընդունել, որ սխալ են արել։ Այն, ինչ անում են, դա ժողովրդավարությանը հարիր չէ, հետևաբար, իշխանությունն այս իր պահվածքով ժամանակի ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ։ Իրենք ամեն ինչում ընդդիմությանն են մեղադրում, հիմա էլ մեղադրում են, որ ներդրումներ չկան, մի 20 օրից էլ ընդդիմությանը կմեղադրեն, որ ցրտերն են գալու, հետո տերևաթափ է լինելու»,- ասաց Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել