azatutyun.am: Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այսօր Լիտվայից տեսաուղերձով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, կոչ անելով մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բելառուս մարդու իրավունքների խախտումները արձանագրելու համար։

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը պահանջել է դադարեցնել Տիխանովսկայայի ելույթի հեռարձակումը, պատճառաբանելով, թե «Բելառուսի առանձին քաղաքացու ելույթը չի կարող ընդունելի համարվել»։

Պաշտոնական Մինսկին պաշտպանել են Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան՝ պահանջելով դադարեցնել Բելառուսի հարցով դեբատները, պնդելով, թե խախտվում է արտահերթ դեբատներ անցկացնելու ընթացակարգը։