ՊՆ-ն հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցների և նկարահանումների համար
18:00 - 18 սեպտեմբերի, 2020

ՊՆ-ն հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցների և նկարահանումների համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու համար:  ՊՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, զինված ուժերում գործում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելված են այցելությունները զորամասեր, զինվորական հաստատություններ, կառույցներ։ Սահմանափակումը գործում է նաև լրատվամիջոցների համար։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը (2021թ․ հունվարի 11-ը) չդիմել նկարահանումների իրականացման համար և ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել