Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց
 |azatutyun.am|
20:20 - 18 սեպտեմբերի, 2020

Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոքդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել, քանի որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։

Իսրայելի բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք այդ ընթացքում չեն փակվի։

Սահմանափակումները համընկնում են հրեական տոնական օրերի հետ, որն ավանդաբար նշվում է բազմամարդ հավաքներով, և շատերի կարծիքով` այս օրերին սահմանափակումներ մտցնելը սխալ քայլ է։

Իսրայելում առաջին անգամ ավելի խիստ պայմաններով կարանտին էր հայտարարվել մարտի վերջին։ Ամռանը սահմանափակումները թուլացվեցին և հանվեցին, սակայն վերջին շաբաթվա ընթացքում COVID -19 վիրուսի դեպքերը կտրուկ ավելացել են՝ օրական անցնելով 5 հազարը։

9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 177 հազար դեպք է հաստատվել, 1169 մարդ մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել