tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է չխախտել Բելառուսի ինքնիշխանությունը, Վաշինգտոնը կողմ է այդ մոտեցմանը, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, գրում է ria.ru-ն։

«Մենք մտադիր չենք խախտել Բելառուսի ինքնիշխանությունը։ Վիլնյուսում հանդիպման ժամանակ Սվետլանա Տիխանովսկայան խնդրեց, որ ԱՄՆ-ն չխախտի Բելառուսի ինքնիշխանությունը։ Մենք համաձայն ենք։ Դա մեր քաղաքականությունն է։ Դա պետք է լինի ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքականությունը»,- ասել է Քենթը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Բելառուսի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր «աշխարհաքաղաքական կողմնորոշումը»: