ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|
15:46 - 19 սեպտեմբերի, 2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Փաստաթղթում, մասնավորապես, նկարագրված են վերջին ամիսներին այդ երկրում տեղի ունեցած առևանգումների, արտաքսման, սեռական բռնության բազմաթիվ փաստեր։ Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Կառույցի անդամ երկրները կոչ են արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը, ձերբակալություններին», և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, լրագրողներին, որոնք ձերբակալվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ժամանակ:

Անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում, Բելառուսում վիճահարույց նախագահական ընտրություններից ի վեր, ձերբակալվել է վեց հազարից ավելի մարդ, օրեր շարունակ հարազատներն ու փաստաբանները նրանց մասին տեղեկություն չունեին, 400-ից ավելին կալանավայրում բռնության ու կտտանքների է ենթարկվել, ձերբակալվածներին ստորացրել են ու տանջել, առնվազն երեք ցուցարար զոհվել է: Իրավապահ մարմիններից որևէ մեկը, սակայն, դեռ պատասխանատվության չի ենթարկվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել