Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին  բեռնատարում բռնկված հրդեհը  մեկուսացվել է ․վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ․ ԱԻՆ
18:52 - 19 սեպտեմբերի, 2020

Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհը մեկուսացվել է ․վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ․ ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։

Իրականացվում են մարման աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել