Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից |armeniasputnik.am|
22:15 - 19 սեպտեմբերի, 2020

Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սարալանջի խճուղուց դեպի Մատենադարանի շենքի հետնամասն ընկած հատվածում։

Пожар у Матенадарана (19 сентября 2020). Еревaн

Կրակը բավական մոտ է Մատենադարանի շենքի գիտական մասնաշենքին։

ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ 911 ծառայությունը հրդեհի մասին ահազանգ է ստացել։ Հրշեջ–փրկարարական խմբերն արդեն դեպքի վայրում աշխատում են։

 Пожар у Матенадарана (19 сентября 2020). Еревaн

Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ 21։15-ին ստացած ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել