Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել
 |shantnews.am|
11:27 - 20 սեպտեմբերի, 2020

Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 19-ին,Ախալքալաքի նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կառուցված նախնական պատրաստվածության ռազմական ուսումնական կենտրոն է բացվել։ Կենտրոնի շինարարությունը մեկնարկել էր 2014 թվականին։ Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։

Ախալքալաքի ռազմաբազան 200 տարվա պատմություն ունի։ Խորհրդային ռազմակայանը Ախալքալաքում փակվել է 2007-ին: Այն միշտ ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղվածություն, քանի որ տեղի բնակիչների մեծ մասը աշխատանք ու ներգրավվածություն են ունեցել ռազմաբազայում:

Մարտական ​​պատրաստության նոր կենտրոնը կկարողանա միաժամանակ ընդունել 800 նորակոչիկ՝ պայմանագրային զինծառայողներ և պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներ: Սկզբնական մարտական ​​պատրաստության դասընթացի տևողությունը 10 շաբաթ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել