Արոնյանը կիսեց 4-5 տեղերը և արժանացավ մեծ դրամական մրցանակի. Saint Louis Rapid and Blitz 2020  |shantnews.am|
16:14 - 20 սեպտեմբերի, 2020

Արոնյանը կիսեց 4-5 տեղերը և արժանացավ մեծ դրամական մրցանակի. Saint Louis Rapid and Blitz 2020 |shantnews.am|

shantnews.am: Ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացան կայծակնային շախմատի 9-18 տուրերը: Բավականին հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը:  Նա տարավ 4 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց  ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն:  Վերջնարդյունքում ՝Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 18,5 կես միավոր և Ալեքսանդր Գրիշչուկի հետ կիսեց 4-5 տեղերը: Արոնյանը արժանացավ 27,5 հազար դոլար մրցանակի:  Մրցաշարի հաղթողներ դարձան Մագնուս  Կարլսենն ու Ուեսլի Սոն, ովքեր վաստակեցին 24 միավոր և ստացան 45 հազարական դոլար:  21 միավորով և 35 հազար դոլար դրամական մրցանակով երրորդ տեղում Հիկարու Նակամուրան էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել