tert.am: Մինսկում ընդդիմության հերթական հանրահավաքին ընդառաջ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն և ներքին զորքերի բեռնատար է տեղակայվել Անկախության պալատի և Պետական դրոշի հրապարակի մոտ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջինը ժամանել է ներքին զորքերի զինվորներին տեղափոխող բեռնատարը:
Որոշ ժամանակ անց Հաղթողների պողոտայով դեպի Անկախության պալատ է շարժվել 10 զրահափոխադրիչ մեքենաների շարասյունը: Բացի այդ` հաղորդվում է, որ ոստիկանները փակել են ճանապարհային երթևեկությունը մի շարք փողոցներում:
Այսօր բելառուսական ընդդիմությունը ծրագրում է բողոքի ակցիա իրականացնել Մինսկի կենտրոնում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկում կայացել է կանանց երթը, որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով: ՆԳՆ տվյալներով՝ 415 մարդ է ձերբակալվել:
comment.count (0)