Բրեստում ոստիկանները կրակոց են արձակել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ |tert.am|
09:22 - 21 սեպտեմբերի, 2020

Բրեստում ոստիկանները կրակոց են արձակել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ |tert.am|

tert.am: Բրեստում ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել օդ և արցունքաբեր գազ կիրառել ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տարբեր Telegram-ալիքներում հրապարակված տեսակադրերը:

Ինչպես նշվում է, ՕՄՕՆ-ականները մոտեցել են ցուցարարների խմբին, որից հետո վերջիններս սկսել են ցրվել, լսվել է կրակոցի ձայն, որը նման է եղել պոմպային հրացանից արձակած կրակոցին:

Բելառուսի ՆԳՆ-ից հաստատել են, որ Բրեստում ոստիկանությունն իսկապես նախազգուշական կրակոց է արձակել՝ կանխելու համար հարձակումն ուժայինների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել