Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները |tert.am|
10:57 - 21 սեպտեմբերի, 2020

Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները |tert.am|

tert.am:  Եթե չի բանակցում, ուրեմն՝ գոյություն չունեն․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ գոյություն չունեն, տապալված են:

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, Տոնոյանն ասաց. «Հիմա ինքն իրեն չի մեղադրելու իրականության մեջ. ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերդառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն  հաղթանակներ ենք ունենալու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել