Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած
11:02 - 21 սեպտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել