Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը |armenpress.am|
14:35 - 21 սեպտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը |armenpress.am|

armenpress.am: Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով  չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել