Թուրքիայում շարունակում է աճել կորոնավարակի դեպքերի թիվը
 |ermenihaber.am|
11:27 - 22 սեպտեմբերի, 2020

Թուրքիայում շարունակում է աճել կորոնավարակի դեպքերի թիվը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում սեպտեմբերի 21-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 68 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.942 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․743 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.202 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 268.435 մարդ, իսկ 1.491 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 304.610 և մահվան 7․574 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 381.957-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել