Չեմ կարծում՝ քաղաքացիների դժգոհությունը մեծ, լուրջ ծավալներ ունի. Սուրեն Գրիգորյան 
 |tert.am|
12:00 - 22 սեպտեմբերի, 2020

Չեմ կարծում՝ քաղաքացիների դժգոհությունը մեծ, լուրջ ծավալներ ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ-ում պատգամավորների ճեպազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ է սպասվում հոկտեմբերին, երբ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունները և ՀՅԴ-ն պատրաստվում են հանրահավաք հրավիրել, որպեսզի ներկայացնեն այն ձախողումները, որոնք թույլ է տվել այս իշխանությունը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Շատ բան ասելու կարիք չկա, ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրելու՝ պահպանելով օրենսդրական պահանջները, կորոնավիրուսի հետ կապված այլ պահանջները: Ես չեմ նկատում, որ հասարակության մեջ դժգոհությունների տոկոսներ, որոնք այս ուժերին հնարավորություն կտան իրենց շուրջ մոբիլիզացնել: Դժգոհություններ, իհարկե, կան, մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունն էլ կարևոր է, բայց չեմ կարծում՝ դա մեծ, լուրջ ծավալներ ունի»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել