Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |tert.am|
13:42 - 22 սեպտեմբերի, 2020

Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի` «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումը պետք է արժանանա միջազգային ուժեղ արձագանքի: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Դաշինքի ղեկավարը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել լիարժեք և թափանցիկ հետաքննել միջադեպը՝ այն անվանելով հարձակում ժողովրդավարական իրավունքների դեմ:

«Մենք կոշտ դատապարտել ենք Ալեքսեյ Նավալնիի դեմ «Նովիչոկ»-ով կատարված հարձակումը: Ես Ռուսաստանին կոչ եմ անում այս սարսափելի հարձակման վերաբերյալ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Սա պարզապես հարձակում չէ մեկ անձի, սա հարձակում է ժողովրդավարական հիմնարար իրավունքների նկատմամբ: Բացի այդ, քիմիական զենքի օգտագործումը միջազգային օրենսդրության, մասնավորապես` զենքի վերահսկողության համաձայնագրի լրջագույն խախտում է»,-նշել է Ստոլտենբերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել