Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգին բարեկարգվում է, ջրագծի անցկացման աշխատանքներ են տարվում
14:39 - 22 սեպտեմբերի, 2020

Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգին բարեկարգվում է, ջրագծի անցկացման աշխատանքներ են տարվում

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգին բարեկարգվում է:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Վերածննդի այգում (մոտ 4 հա) ՀՈԱԿ-ը սկսել է ջրագծի անցկացման աշխատանքները։

Նախնական հաշվարկով՝ նոր ջրագիծը կլինի 1100 մ, իսկ եղած ջրագիծը կնորոգվի։ 
Եվ անմխիթար, չխնամված այգին մոտ մեկ ամսից կսկսի շնչել։ Գարնանը նախատեսվում է նաեւ ծառատունկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել