Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական կործանիչ է ընկել |armtimes.com|
17:35 - 22 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական կործանիչ է ընկել |armtimes.com|

armtimes.com: ՌԴ Տվերի մարզում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում է РИА новости» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ինքնաթիռի անձնակազմը բարեհաջող է դուրս նետվել ինքնաթիռից: Նրանք տեղափոխվել են օդանավակայանի բազա:

«Ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ավերածություններ չկան: Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,- ասված է հաղորդագրությունում:

Վթարված ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել