Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը
21:54 - 22 սեպտեմբերի, 2020

Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հանդիսավոր բացման և մասնակից երկրների պետական դրոշների բարձրացման արարողությունը: Հանդիսավոր շարանցմանը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը։

Սեպտեմբերի 21-ից 26-ն անցկացվող զորավարժությունների շրջանակում խաղարկվելու են ահաբեկչական գործողությունների հակազդման և համատեղ գործողությունների իրականացման սցենարներ։

«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր):

Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել