ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակն անվանել է աշխարհին սպառնացող «հինգերորդ հեծյալ»
 |tert.am|
21:59 - 22 սեպտեմբերի, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակն անվանել է աշխարհին սպառնացող «հինգերորդ հեծյալ» |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի համավարակը դարձել է «հինգերորդ հեծյալը», որը սպառնում է ժամանակակից աշխարհին աշխարհառազմավարական լարվածության, կլիմայական ճգնաժամի, գլոբալ անվստահության և թվային տեխնոլոգիաների բացասական ազդեցության հետ մեկտեղ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստում:

«Գլխիվայր շուռ եկած երկրում Գլխավոր ասամբլեայի այս դահլիճն իրենից տարօրինակ տեսարան է ներկայացնում: Կորոնավիրուսի համավարակն անճանաչելիորեն փոխել է մեր ամենամյա հանդիպումը»,- նշել է Գուտերեշը:

«Առաջին սպառնալիքը վերջին տարիների ամենամեծ գլոբալ աշխարհառազմավարական լարվածությունն է: Երկրորդ սպառնալիքը կլիմայական ճգնաժամն է, երրորդը՝ աճող և խորացող գլոբալ անվստահությունը, չորորդը՝ թվային տեխնոլոգիաների բացասական հետևանքները: Սակայն հինգերորդ հեծյալը թաքնվում էր ստվերում: Հունվարից ի վեր աշխարհով մեկ սլանում է կորոնավիրուսի համավարակի «հեծյալը», որը միացել է մյուս 4-ին»,- հավելել է ՄԱԿ-ի ղեկավարը: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել