Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակներից սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոչ է արել հրապարակել Թրամփի և Էրդողանի «սերտ կապերը» բացահայտող փաստաթղթերը
 |tert.am|
09:14 - 23 սեպտեմբերի, 2020

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակներից սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոչ է արել հրապարակել Թրամփի և Էրդողանի «սերտ կապերը» բացահայտող փաստաթղթերը |tert.am|

tert.am: ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, որը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակներից է, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին կոչ է արել հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սերտ կապերին» առնչվող փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ ներկայացնելով սենատորի նամակը:

«Հարգելի պարոն Օբրայեն,

Գրում եմ նախագահ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փոխգործակցության վերաբերյալ: Ես բազմիցս բարձրաձայնել եմ նախագահ Թրամփի և Էրդողանի հարաբերությունների մասին մտահոգություններս, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության վրա այդ հարաբերությունների ազդեցության վերաբերյալ:

Այդ հարաբերությունները լավ ազդեցություն չեն ունեցել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության վրա: Կցանկանայի երեք օրինակ ընդգծել:

Նախ, նախագահ Թրամփի կառավարման օրոք Թուրքիան S400 ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել Ռուսաստանից՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները:

Երկրորդ, այս տարի ավելի վաղ Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Այդ կառույցը պատմական և սրբազան վայր է, որը կարևոր կրոնական և պատմական նշանակություն ունի քրիստոնյա աշխարհի համար ողջ աշխարհում: Խորապես հիասթափված եմ, որ նախագահ Թրամփի ազդեցությունն Էրդողանի վրա այնքան հզոր չի եղել՝ կանխելու դա:

Երրորդ, անցյալ դեկտեմբերին հպարտությամբ առաջնորդեցի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: ԱՄՆ-ն չափազանց երկար է անտեսել ճշմարտությունը, ինչը խարխլել է մեր հեղինակությունը աշխարհով մեկ տեղի ունեցող նման երևույթները բացահայտելու հարցում: Բանաձևն ընդունվեց միաձայն, սակայն բախվեց Սպիտակ տան և նախագահ Էրդողանի կոշտ դիմադրությանը: Նախագահ Թրամփի լռությունը պայմանավորված է Էրդողանի հետ իր հարաբերություններով կամ Թուրքիայի հետ կապված իր անձնական շահերով»,- մասնավորապես ասվում է նամակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել