Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակին |civilnet.am|
11:29 - 23 սեպտեմբերի, 2020

Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակին |civilnet.am|

civilnet.am: «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը բաց նամակով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք հայտնում են, որ Հայաստանի Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ արժանացան պետական պարգևների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն ոչ «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ցանկն իրենք են ներկայացրել նախագահին և վարչապետին։

«Առողջապահության նախարարությունն է ներկայացրել ցանկը՝ առաջնորդվելով կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրման աստճանից, բայց հարկ է նշել, որ կոլեկտիվը պարգևատրվել է, առողջապահության նախարարությունից ստացել են պատվոգրեր, որոշները նաև՝ հուշամեդալներ»,- նշեցին գերատեսչությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել