Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման վերաբերյալ որոշում չունեմ․ Երվանդ Խունդկարյան |tert.am|
11:48 - 23 սեպտեմբերի, 2020

Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման վերաբերյալ որոշում չունեմ․ Երվանդ Խունդկարյան |tert.am|

tert.am: Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման վերաբերյալ որոշում չունեմ, որևէ քննարկում չի եղել, քննարկումը կլինի աշխատակարգային նիստին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունից առաջ ասաց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:

Հարցին, թե խոսվում է, որ երաշխիքներ են եղել, որ ինքն է լինելու ՍԴ նախագահ, Երվանդ Խունդկարյանն ասաց, որ նման երաշխիքներ չեն կարող լինել, և նման  քննարկումներ չեն եղել: «Որևէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ, և որևէ մեկը նման երաշխիք չի էլ տվել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու թողեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, նա պատասխանեց, որ պաշտոնները չի գնահատում, և իր համար ավելի արժեքավոր է դատավորի՝ արդարադատական գործառույթ իրականացնելը: Դատավորը նկատեց, որ որևէ դատարանի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահը լինելը ժամանակավոր երևույթներ են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել