Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ Էրդողանը՝ ՄԱԿ-ին |civilnet.am|
15:02 - 23 սեպտեմբերի, 2020

Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ Էրդողանը՝ ՄԱԿ-ին |civilnet.am|

civilnet.am: Հայաստտանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 
 

«Հայաստանը, որը հուլիսին հարձակվել է ադրբեջանական տարածքների վրա, մեկ անգամ ևս ապացուցել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է։

Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում հակամարտությունները, հատկապես ղարաբաղյան հակամարտությունը որքան հնարավոր շուտ կարգավորելու օգտին՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի բանաձևերի հիման վրա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Խոսելով Արևելյան Միջերկրածովում լարվածության մասին՝ նա ասել է՝ կան երկրներ, որոնք գործում են «հաղթողն ամեն ինչ տանում է» սկզբունքով։ 

«Մենք որևէ մեկի իրավունքի վրա աչք չունենք՝ ոչ Արևելյան Միջերկրածովում, ոչ այլուր։ Այդուհանդերձ, չենք կարող աչք փակել մեր երկրի և թուրք կիպրացիների իրավունքների ոտնահարման վրա»,- հայտարարել է Էրդողանը։

Նա շեշտել է, որ Թուրքիան չի կարող թույլ տալ, որ իրեն անտեսեն, երբ բանը հասնում է տարածաշրջանում «բնական պաշարներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել