2019-ին թուրքական թերթերում ատելության խոսքի թիրախ ամենից շատ հայերն են դարձել |azatutyun.am|
17:28 - 23 սեպտեմբերի, 2020

2019-ին թուրքական թերթերում ատելության խոսքի թիրախ ամենից շատ հայերն են դարձել |azatutyun.am|

azatutyun.am: Հրապարակվել են «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանու ներքո իրականացված «Ատելության խոսքը մեդիայում» ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտության շրջանակում քննվել են 2019 թվականի ընթացքում Թուրքիայում լույս տեսած համապետական և ավելի քան 500 տեղական թերթեր: Անցած տարվա ընթացքում ազգային, էթնիկ և կրոնական տարբեր խմբերի թիրախավորող օրական շուրջ 17, ընդհանուր առմամբ՝ 4364 սյունակ և հոդված է արձանագրվել: Այդ հրապարակումներում 80 տարբեր խմբերի հասցեին 5515 ատելության խոսք է հայտնաբերվել: Ամենից շատ թիրախավորվել են հայերը՝ 803 հրապարակում: Առաջին եռյակում են նաև սիրիացիները՝ 760, և հույները՝ 754 արձանագրում: Ատելության խոսք ամենաշատը հանդիպել է Yeni Akit, Yeniçağ Diriliş Postası թերթերի հրապարակումներում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրավոր մամուլում ատելության խոսքի աճ է գրանցվել ներքին և արտաքին քաղաքական մի շարք իրադարձություններին զուգահեռ: Հայերի պարագայում այդպիսի խթանիչ իրադարձություններից են, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ցեղասպանության թեմայի շոշափումը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավար օղակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել