Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|
18:02 - 23 սեպտեմբերի, 2020

Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|

armtimes.com: Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին առնչվող քրեական գործ է հարուցվել եւ խոսքը համայնքային բյուջեից միջոցներ յուրացնելու մասին է:

Ըստ այդ լուրերի՝ քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված Արմեն Մխիթարյանն ավելի քան մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները, սակայն աշխատավարձ է ստացել: Նույն լուրերի համաձայն՝ «Լույս» խմբակցության վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է Դավիթ Խաժակյանի քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված Արմեն Մխիթարյանը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է Ազգային ժողովում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձը։

Քաղաքապետարան լրատվական ծառայությունից նախ տեղեկությունը հաստատեցին, ապա տրամադրեցին քաղաքապետարանին տուժող ճանաչելու մասին ոստիկանության որոշումը: Դրանում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկում որպես վարորդ հրամանագրված եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ամրակցված ավտոմեքենան շահագործող անձը համաձայնության է եկել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հետ եւ 2019 թվականի օգոստոս ամսին կազմակերպել են իր մտերիմի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարորդի հաստիքում հրամանագրման գործընթացը:

Մեզ տրամադրված փաստաթղթում նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի խմբակցության վարորդը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո իր անվամբ դուրս գրված աշխատավարձի բանկային քարտը հանձնել է ՀՀ ԱԺ-ում հրամանագրված վարորդին:

«Ավագանու՝ «Լույս» խմբակցության ղեկավարի վարորդ հրամանագրված անձի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները մոլորության մեջ ընկնելով, նշված անձի անվամբ 2019 թվականի օգոստոսից մինչեւ օրս կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»,-նշված է քաղաքապետարանի տրամադրած գրության մեջ:

Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից  Դավիթ Խաժակյանի վարորդ՝ Արմեն Մխիթարյանի բանկային քարտին որպես աշխատավարձ փոխանցվել է խոշոր չափի՝ ընդհանուր 2.5 միլիոն ՀՀ դրամ գումար, որն էլ խաբեությամբ հափշտակվել է:

Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ դեպքի առիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեկան գործ: Որոշում է կայացվել քրեական գործով տուժող ճանաչել Երեւանի քաղաքապետարանին:

Հարուցված քրեական գործի, Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի ներգրավվածության ու այլ մանրամասների մասին խոսել ենք Դավիթ Խաժակյանի հետ:

Պարոն Խաժակյանըստ որոշ լրատվամիջոցների եւ մեր ունեցած տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված անձը մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացելչի կատարել վարորդի պարտականությունները եւ փաստացի աշխատավարձ է ստացել այլ անձՍա ճի՞շտ է:

- Այդ տեղեկատվությունը տարածվեց Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիչ Արման Բաբաջանյանին պատկանող կայքում, որը անբարոյական սուտ է։ Սուտ է այն պարզ պատճառով, որ եթե վարորդը չհաճախեր աշխատանքի, ապա չէր վարձատրվի Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ չէր ստանա խրախուսումներ՝ պարգեւավճարի տեսքով։

Ճի՞շտ էոր խմբակցության մեքենան վարել եք միայն դուք:

- Խմբակցության մեքենան ես վարում եմ այնպես, ինչպես Հայկ Մարությանը տեւական ժամանակ վարում է իրեն ամրակցված մեքենան այն պայմաններում, երբ նրա մեքենան եւս ունի վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել