ՍԴ նիստը ընդմիջվել է մինչև վաղը 11:00. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել
 |armtimes.com|
19:05 - 23 սեպտեմբերի, 2020

ՍԴ նիստը ընդմիջվել է մինչև վաղը 11:00. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել |armtimes.com|

armtimes.com: ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ին: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:

Շաթիրյանը նշեց, որ, ըստ էության, ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը: «Քննարկման առարկա է դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը:

Շաթիրյանի խոսքով՝ քննարկվել է նաև աշխատակարգային նիստը տեսաձայնագրելու հարցը, և հավանության է արժանացել: «Ես անձամբ կողմ եմ եղել նիստը տեսաձայնագրելուն»:

ՍԴ դատավորը տեղեկացրեց նաև, որ այսօրվա նիստին ներկա են եղել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել