ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ «Նովիչոկ» տեսակի նյութ երբեք չի արտադրվել ՌԴ-ում և ԽՍՀՄ տարածքում
 |tert.am|
22:41 - 23 սեպտեմբերի, 2020

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ «Նովիչոկ» տեսակի նյութ երբեք չի արտադրվել ՌԴ-ում և ԽՍՀՄ տարածքում |tert.am|

tert.am: Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ երկրում երբևէ չի մշակվել «Նովիչոկ» մարտական թունավոր նյութը, մեկնաբանության կարիք չունի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սեպտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Զախարովային խնդրել են մեկնաբանել, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ՌԴ-ում և ԽՍՀՄ-ում երբեք չի մշակվել և չի արտադրվել «Նովիչոկ» տեսակի նյութը, թե այն գոյություն ունեցել է այլ անվան տակ:

«Մենք բազմից հայտարարել ենք, որ ո՛չ Խորհրդային Միությունում, ո՛չ Ռուսաստանում, ի տարբերություն Արևմուտքի երկրների, «Նովիչոկ» պայմանական անվան տակ որևէ նյութի գիտահետազոտական կամ փորձարարական աշխատանքներ երբեք չեն տարվել»,- ընդգծել է Զախարովան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել