Արթուր Վաղարշյանը ՍԴ նախագահի պաշտոնում իր նախընտրած թեկնածուն դեռևս չունի |pastinfo.am|
11:45 - 24 սեպտեմբերի, 2020

Արթուր Վաղարշյանը ՍԴ նախագահի պաշտոնում իր նախընտրած թեկնածուն դեռևս չունի |pastinfo.am|

pastinfo.am: ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն իր նախընտրած թեկնածուն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը։

Նրա խոսքով՝ դեռևս պետք է լսի թեկնածուներին, նրանց տեսլականը՝ ՍԴ ապագայի մասին և նոր միայն ընտրություն կկատարի։ Վաղարշյանի խոսքով՝ ինքը կատարելու է ոչ թե անձի, այլ՝ տեսլականի ընտրություն։

Ինչ վերաբերում է ինքնառաջադրմանը, դատավորը նշեց, որ դեռևս չի որոշել՝ կառաջադրի արդյոք իր թեկնածությունը, թե ոչ։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, համաձայն որի՝ երեկ քննարկվել է Խունդկարյանի թեկնածության հարցը, դատավորը նշեց, որ այդ տեղեկությւոններին արդեն լուրջ չի ընդունում, քանի որ երկու ամիս շարունակ մամուլը գրում էր, որ ինքը ՍԴ դատավոր չի ընտրվի, սակայն ինքն ընտրվել է։ Նրա խոսքով՝ մինչև վերջին պահը մտածում էր, որ չի ընտրվի ՍԴ դատավորի պաշտոնում, նույնիսկ՝ ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ մտածում էր, որ չի ընտրվի։

Վերջինս նաև հերքեց նաև տեղեկություններն այն մասին, որ երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցն է քննարկվել և վստահեցրեց, որ թեկնածության հարցը չի քննարկվել, միայն քննարկվել են ընթացակարգային հարցեր և իր համար էլ է հանելուկ, թե ով է լինելու թեկնածու։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայությանը, ապա դատավորը հայտնեց, որ աշխատակարգային նիստի ընթացքում որոշվել է, որ իրենք կձայնագրեն և հետո նյութերը կտրամադրեն լրագրողներին։ Նրա կարծիքով՝ նիստերի դահլիճը փոքր էր և լրագրողների ներկայությունը կխանգարեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել