Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը |tert.am|
13:44 - 24 սեպտեմբերի, 2020

Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը |tert.am|

tert.am: Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրության սկզբնական տեքստում այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել, գրում է eadaily.com-ը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված տեքստում նշվել է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար «խոչընդոտ» է անվանել։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»,- խորհրդարանի կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:

«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին և սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել