ՍԴ-ում դեռևս նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացը չի սկսվել |armenpress.am|
14:18 - 24 սեպտեմբերի, 2020

ՍԴ-ում դեռևս նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացը չի սկսվել |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավորները աշխատակարգային նիստում դեռևս չեն հասել նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացին, քննարկման առարկան դեռ այլ հարց է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«Թեկնածուների առաջադրման, այդ թվում ինքնաառաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել»,-ասաց նա:

Աշխատակարգային նիստում սեպտեմբերի 24-ի առավոտից կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցների կողմից նիստի հնարավոր լուսաբանման հարցը:

Հարցին, թե այդ հարցի քննարկումից հետո թեկնածուների հարցը կքննարկե՞ն արդյոք, Շաթիրյանն ասաց՝ կարծում է,  որ այո: Անդրադառնալով հնարավոր թեկնածուներին՝ նա նշեց՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:

ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվել է: Կմեկնարկի ժամը 14:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել